|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի կառավարությունը քվեարկել է Ռուսաստանի հետ 2011-2020 թվականների տնտեսական համագործակցության ծրագրի գործողությունը դադարեցնելու օգտին. հայտնում է РИА Новости-ն: «Ընդունվել է միաձայն»,- ասել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:
Կիևն իր քայլը բացատրել է երկրի տնտեսության ուղղությունը փոխելու փորձով և երկրի ազգային շահերով:
Տնտեսական համագործակցության ծրագիրը կողմերը ստորագրել են 2011 թվականի հունիսին: Այն նախատեսում է ազատ առևտրի ռեժիմի և ներդրումների փոխադարձ պաշտպանության խորացում, վճարահաշվարկային գործարքների ինտեգրված համակարգի ստեղծում և երկու երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի ապահովում: