|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Խոսրով Հարությունյանի ու ՀՀ կառավարության հեղինակած` «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նշենք, որ օրինագծով առաջարկվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող գործարքների ԱԱՀ-ից ազատում և ուղևորափոխադրումների գծով հարկային բեռի վերանայում: Փոփոխությամբ ուղևորափոխադրումներով զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն կտրվի իրենց կամքով համարվելու ԱԱՀ վճարող:
Նախագիծն ընդունվեց ձայների` 72 կողմ, 3 ձեռնպահ, 19 դեմ հարաբերակցությամբ։