|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անգլիական հայտնի Times պարբերականը հոդված է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի Աֆրին քաղաքում ցանկացած պահի գործողություններ սկսելու մասին հայտարարության վերաբերյալ:
«Թուրքիայի նախագահ Էրդողանը Սիրիայում կրակի հետ է խաղում» տողերով սկսվող հոդվածում նշվել է, որ Էրդողանը Սիրիա զինվոր ուղարկելուց առաջ պետք է «ավելի շատ մտածի»:
Հոդվածում զգուշացման կարգով նշվել է նաև այն հանգամանքը, որ Էրդողանի հայտարարած գործողությունն սկսելու դեպքում երկու դաշնակից համարվող Թուրքիան և ԱՄՆ-ն իրար դեմ դուրս կգան:
Հիշեցնենք՝ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ մոտ օրերս Թուրքիան կսկսի Սիրիայի Աֆրին շրջանում գտնվող քուրդ զինյալների դեմ ռազմական գործողությունը: Նա նաև քննադատել էր ԱՄՆ-ին՝ քրդական զինված ջոկատների հետ լայն համագործակցության համար և հայտարարել, որ ԱՄՆ-ի այդ քայլերը «լրջորեն ազդում են երկու երկրների հարաբերություններ վրա»: