|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին։ Այդ մասին շաբաթ ասել է նրա փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին. հայտնում է РИА Новости-ն։
«Սահակաշվիլին հայտարարել է անժամկետ հացացադուլ սկսելու մասին, նաև ասում է, որ բռնի կերպով կերակրումից նույնպես հրաժարվում է։ Եթե նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվի 60-օրյա կալանքը, նա կշարունակի խիստ հացադուլը»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդել ենք, որ Կիևում ձերբակալվել է Միխեիլ Սահակաշվիլին: