|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ԵԱՀԿ ողջ տարածքում հակամարտությունների վերաբերյալ բանաձևերին հետևելուն: Այդ մասին ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գիգի Ծերեթելին. հայտնում է АПА-ն:
Նա նաև անդրադարձել է ԼՂ հակամարտությանը` նշելով, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել խաղաղության հասնելու համար և պայմաններ ստեղծել հակամարտության կողմերի միջև վստահության կառուցման համար: «Խաղաղությունը կարող է ձեռք բերվել ոչ թե ուժի, այլ փոխըմբռնման ճանապարհով»,- ասել է Ծերեթելին: