|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններին Դաշնակցությունը մասնակցելու է:
«Նոյեմբերի 5-ին 8 մարզերում` 34 համայնքում, տեղի են ունենալու խոշորացված համայնքների ընտրություններ: Բնականաբար, մենք մասնակցելու ենք: Առավելապես մասնակցելու ենք ավագանիների ընտրությանը: Եթե չեմ սխալվում` 3-4 խոշորացված համայնքներում ունենք համայնքապետի թեկնածուներ, մյուս տեղերում ավագանու` 2,3, 4 թեկնածուներ ենք առաջադրել, և մեր մարզային կառույցներն այսօր զբաղված են այդ աշխատանքներով»,- հայտնեց նա: