|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
յումրու թիվ 8 դպրոցում մեկնարկել է Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական ﬕության ճամբարը` ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ՀԵՄ վարչության և ՀՅԴ Գյումրու կոմիտեի համատեղ ջանքերով: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այցելեց ու անմիջական մթնոլորտում շփվեց բակային ճամբարի մասնակից դպրոցականների հետ, ովքեր ոգևորությամբ զրուցեցին ու մարզպետին պատմեցին իրենց առօրյայից:
«Դեռ 90-ականների սկզբներից ՀՅԴ երիտասարդական կառույցների ներկայացուցիչները բակային ճամբարներ են կազմակերպում: Ուրախ եմ, որ դուք հիմա այստեղ եք և ձեր առօրյան բովանդակալից եք դարձնում, ստանում հայեցի ու ազգային դաստիարակություն, ինձ համար էլ այսօր օրն հետաքրքիր ու ոգևորիչ սկսվեց, երբ ձեզ տեսա»,- ողջունելով ճամբարի մասնակիցներին ասաց Արթուր Խաչատրյանը:
Նշենք, որ երկշաբաթյա ճամբար այցելում են 176 դպրոցականներ, ովքեր առավոտյան ժամը 10-ից ﬕնչեւ 16:00-ը մասնակցում են տարբեր պարապմունքների, սովորում են հայ ժողովրդի պատմություն, ազգային եւ հայրենասիրական երգեր, անցկացնում` տարատեսակ մրցույթներ ու հետաքրքիր խաղեր:

