|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-ին Բրյուսել այցի ընթացքում կհանդիպի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:
Կողմերը մտադիր են մանրամասն քննարկել երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում` իրավիճակը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում`միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում: