|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց սեզոնային մրգերի արտահանման գործընթացի պարզեցման և կատարելագործման վերաբերյալ:
Ըստ վարչապետի` ներկայումս սեզոնային մրգերի արտահանման ամենալավ շրջանն է, սակայն ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքատեսակների մաքսազերծման և բաց թողնման գործընթացը որոշ դեպքերում մնում է խնդրահարույթ, իսկ իրականացվող վարչարարությունը` ոչ արդյունավետ:
Կարապետյանը նշեց, որ մտահոգիչ է, որ շատ տնտեսվարողների նկատմամբ չի կիրառվում մեկ պատուհանի սկզբունքը: Այս ամենը հաշվի առնելով` նա հանձնարարեց գյուղնախարարին և ՊԵԿ նախագահին` մեկշաբաթյա ժամկետում մաքսակետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով ապահովել սեզոնային մրգերի արտահանման պարզեցումը և արտահանման գործընթացը կազմակերպել հնարավորինս արագ ու արդյունավետ: