|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կայքերում լուր հայտնվեց այն մասին, որ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին արտերկրում ձերբակալվել է: Ըստ այդմ, նրան Սոչիում են ձերբակալել, եւ Մուրադ Մուրադյանի բացակայությունն ԱԺ նիստերից բացատրվում էր դրանով:
Մենք տեղեկացանք, որ Մուրադյանի որդին՝ Նվեր Մուրադյանը, ձերբակալվել է թմրանյութերի կասկածանքով, բայց ոչ թե Սոչիում, այլ՝ Բելառուսում: Հայրը մեկնել է Բելառուս, մոտ մեկ ամիս չարչարվել, սակայն որդուն ազատելու հարցը չի կարողացել լուծել: Եվ ձեռնունայն վերադարձել է: Մեր տեղեկություններով դեպքը եղել է մեկ ամիս առաջ: Նվեր Մուրադյանը դեռ կալանավորված է, գործով դատավճիռ չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում