|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ՝ մայիսի 31-ին, երեկոյան ժամերին հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ուղղությամբ: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ կրակոցներ եղել են նաև սահմանամերձ մյուս գյուղերի ուղղությամբ:
Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը մեզ հայտնեց, որ կրակոցներից երկու տուն է վնասվել, այս պահին իրավիճակը հանգիստ է: