|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Արդեն 3 օր է` Արցախի ՊԲ-ն առաջնագծում տիրող իրավիճակի մասին հաղորդագրություն չի տարածում: Այսուհետ շաբաթը մեկ անգամ է սահմանին տիրվող իրավիճակի մասին հաղորդագրություն տարածվելու:
Արցախի ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նման որոշում կայացվել է, քանի որ առաջնագծում իրավիճակի փոփոխություն գրեթե չի լինում:
«Պայմանավորված է նրանով, որ իրավիճակի փոփոխություն գրեթե տեղի չի ունենում, ու ամեն օր գրեթե նույն հաղորդագրությունն ենք տարածում: Ավելի նպատակահարմար է, որ շաբաթը մեկ օր տարածվի հաղորդագրությունը»,- ասաց Հասրաթյանը, ապա հավելեց. «Անհրաժեշտության դեպքում, եթե արտակարգ դեպքեր լինեն, ՊԲ-ն անպայման հաղորդագրություն կտարածի»: