|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինչպես հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայոթյունը, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տեղեկություններով՝ ՀՀ ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության /գանձումների/ բաժնի տեսուչ Թաթուլ Գևորգյանը անձնական շահարգրռվածությունից ելնելով՝ առերևույթ չի կատարել ծառայողական պարտականությունները՝ թաքցրել է սպասարկվող տարածքում գործող տնտեսվարողների իրական շրջանառությունը և չի արձանագրել տնտեսվարող սուբյեկտի աշխատողների չգրանցված լինելու փաստը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Մայիսի 13-ին դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ և ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել ՀՔԾ:
Մայիսի 17-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Թաթուլ Գևորգյանը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: