|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն օրակարգին անցնելուց առաջ հանձնարարական տվեց մարզերում և Երևանում բնակչության համար դեղերի հասանելիության բարելավման վերաբերյալ: Նրա խոսքով` իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ հանրապետության խոշոր բնակավայրերում առկա է դեղերի շուրջօրյա ապահովման խնդիր:
«Ստեղծված վիճակն անթույլատրելի է և առաջացնում է խնդիրներ թե' մեր համաքաղաքացիների, թե' զբոսաշրջիկների համար: Հաշվի առնելով դա` հանձնարարում եմ ՀՀ առողջապահության նախարարին` մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ՀՀ բնակավայրերում 24-ժամյա և առանց հանգստյան օրերի աշխատող դեղատների ապահովման հնարավորությունը, կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություններ ըստ բնակավայրերի դեղատների օպտիմալ բաշխման վերաբերյալ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Հանձնարարվեց նաև բանակցել գործող դեղատնային ցանցերի հետ բնակավայրերում հերթապահ դեղատներ ապահովելու նպատակով: «Այս խնդիրն առկա է առավելապես տուրիստական գոտիներում, օրինակ` Ծաղկաձորում: Հատուկ ուշադրություն դարձրեք այս խնդրին»,- ասաց վարչապետը: