|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այս պահին ընթանում է «Ծառուկյան» դաշինքի անդամների և Ծառուկյանի հանդիպումը: Քննարկվելու է ինչպես պաշտոնների բաշխման, այնպես էլ պատգամավորության այն թեկնածուների հարցը, ովքեր ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել, հետո` վերականգնել իրենց մանդատները:
Քիչ առաջ դաշինքից պատգամավոր ընտրված Վարդևան Գրիգորյանը, մինչ հանդիպման գնալը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստի ավարտին պարզ կլինի` ով է իրենց դաշինքից ԱԺ փոխնախագահի թեկնածուն:
Հարցին` ի վերջո, Իշխան Զաքարյա՞նն է լինելու, թե՞ Նաիրա Զոհրաբյանը, նա պատասխանեց, որ երկու թեկնածուներն էլ արժանի են. Իշխան Զաքարյանը ԱԺ փոխնախագահի փորձ ունի, իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ բավականին փորձառու քաղաքական գործիչ է:
Գրիգորյանը շտապեց բարձրանալ Ծառուկյանի հետ հանդիպման` խոստանալով, որ նիստի ավարտից հետո ավելի մանրամասն կխոսի բոլոր հարցերի մասին: