|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ԲՀԿ-ում, ԱԺ նիստերի մեկնարկից հետո, առաջիկայում տեղի կունենան լուրջ գործընթացներ: Չի բացառվում, որ անգամ արտահերթ համագումար հրավիրվի:
Նպատակ կա կառուցվածքային փոփոխություններ իրականացնել կուսակցությունում, այն դարձնել առավել մոբիլ, կրճատել քաղխորհուրդը, որն այսօր հարյուրից ավելի անդամ ունի, եւ, ինչպես ՀՀԿ-ում, ստեղծել փոքրիկ «պոլիտբյուրո»` Գործադիր մարմին, որը կարեւորագույն հարցերը կքննարկի փոքր, բայց վստահելի խմբով, որպեսզի անհարկի արտահոսքեր` կուսակցության ու կուսակցականների մասով, չլինեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: