|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում Wikipedia-ի արգելափակման որոշումը բողոքարկել են թուրք ակադեմիկոսներ Յաման Աքդենիզն ու դոցենտ Քերեմ Ալթըփարմաքը:
Ըստ Demokrathaber-ի՝ առցանց հանրագիտարանի արգելափակման պատճառ է դարձել կայքում հրապարակված երկու հոդված՝ «Սիրիայի քաղաքացիական պատերազմում օտար միջամտությունը» և «Պետության կողմից աջակցություն ստացող ահաբեկչություն»:
Թուրքական դատարանի որոշմամբ` այդ հոդվածների ու նման պարունակությամբ մյուս նյութերի առանձին արգելափակման դեպքում Wikipedia-ի ընդհանուր աշխատանքը Թուրքիայի տարածքում կվերականգնվի: