|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ` ժամը 20:25-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սոսեի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկից երիտասարդ է ցած նետվել, ով ժամեր անց հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ, նշված շենքի 7-րդ հարկից ցած նետվելով, ինքնասպանություն է գործել 1993 թ.-ին ծնված մի երիտասարդ, ով, ինչպես պարզվել է, Լիբանանի քաղաքացի է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: