|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դոհայում շարունակվում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Այսօր կայանում են եզրափակիչները:
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, Հայաստանը ներկայացնող Արթուր Թովմասյանն օղակներ վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ Վահագն Դավթյանը գրավել է 4-րդ տեղը:
Մարտի 25-ին` մրցաշարի վերջին օրը, հայ մարզիկներից ելույթ կունենա միայն Արթուր Դավթյանը: Նա կմրցի հենացատկ եւ զուգափայտեր վարժությունների եզրափակիչներում:
Դավթյանն այսօր բրոնզե մեդալ էր նվաճել նժույգ թափերում: