|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը դիտարկում ուներ հարկային, մաքսային վարչարարության բարեփոխումների վերաբերյալ: Նա նշեց, որ այդ բարեփոխումների արդյունքում կան որակյալ փոփոխություններ, կա հստակ տրամադրվածություն, որ ապահովեն բիզնեսի համար առավել բարենպաստ պայմաններ` սահմանել կապույտ գոտի սահմանն անցնելուց հետո, 2018-ից սկսած` ԱԱՀ-ն չգանձել սահմանին մեքենասարքավորումների ներկրման դեպքում: Նա հանձնարարեց ՊԵԿ նախարարին` հաղորդել բոլոր բարեփոխումների մասին, տարածել, թե ինչպես են անելու, որ օրինապահ դաշտում բիզնեսմենին չնեղեն: «Ոչ օրինապահ դաշտում աշխատողն էլ պետք է հասկանա, որ ինքը պրիցելի տակ ա»,- ասաց Կարեն Կարապետյանը: