|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։
Հիշեցնենք` Արթուր Աղաբեկյանն ավելի վաղ հայտնել էր, որ առաջիկայում պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից: Նա իր այս որոշումը բացատրել էր ընտանիքին և բարեգործական ծրագրերին ավելի շատ ժամանակ հատկացնելու ցանկությամբ: