|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գաղտնալսված զրույցների ձայնագրությունները պահվում են Երևանում: Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «Արչևանի» հաղորդման ընթացքում հայտարարել է նշված հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:
Ձայնագրության բովանդակության վերաբերյալ Գվարամիան ասել է, որ Վրաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Լաշա Նացվլիշվիլին մի քանի միլիոն դոլարի դիմաց առաջարկել է գնել այդ ձայնագրությունները, սակայն ինքն այն չի գնել բավարար գումար չունենալու պատճառով, իսկ Նացլիշվիլին դրանք տեղափոխել է Երևան:
«Ես պատրաստ եմ Վրաստանի դատախազությանը հայտնել այն տեղեկությունը, թե ինչպես է այդ ձայնագրությունը տեղափոխվել Երևան», -հաղորդման եթերում հայտարարել է Գվարամիան: