|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աֆրիկայից վերադարձի ճանապարհին օդանավի մեջ զրուցել է լրագրողների հետ:
Ըստ NTV-ի՝ նա ցանկություն է հայտնել անձամբ հանդիպել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, «քանի դեռ ուշ չէ»:
«Այնպես չէ, որ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի ներկայիս հարաբերություններն առողջ են, և այնպես չէ, որ ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի համագործակցությունը համերաշխության մեջ է»,- նշել է Էրդողանը՝ հերթական անգամ անդրադառնալով Գյուլենի արտահանձման հարցին։ «ԱՄՆ իշխանություններից մի շարք սպասումներ ունենք, այդ թվում` Գյուլենի արտահանձման հարցում»,-ասել է նա:
Էրդողանը նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել: