|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմը որոշում է ընդունել, որ Միացյալ Նահանգների «քաղաքական» դեսպանները պետք է պաշտոնները լքեն մինչեւ պետության նոր ղեկավարի երդմնակալությունը՝ հունվարի 20-ը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «New York Times»-ը:
Հրամանն ԱՄՆ պետքարտուղարություն է ուղարկվել անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին: Խոսքն ամերիկացի այն դիվանագետների մասին է, որոնք պաշտոնների են նշանակվել գործող նախագահ Բարաք Օբամայի հետ կապերի շնորհիվ, մասնավորապես՝ Չեխիայում, Բելգիայում, Նոր Զելանդիայում եւ մի շարք այլ պետություններում: