|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Դեմիրթաշը վերջապես տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ CNNTurk-ի՝ Դեմիրթաշը հիվանդանոցում է մնացել 3 ժամ՝ անցնելով մի շարք ստուգումներ, որից հետո կրկին տեղափոխվել է բանտ: Նրա առողջական վիճակի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Դեմիրթաշը ձերբակալվել է նոյեմբերի 4-ին: Իշխանությունները նրան, համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղին և կուսակցության ևս 8 պատգամավորների կալանավորել են՝ ահաբեկչության քարոզչություն իրականացնելու մեղադրանքով:
Քրդամետ կուսակցության խոսնակ Այհան Բիլգենը օրեր առաջ հայտարարել էր բանտում Դեմիրթաշի առողջության վատթարացման մասին՝ նշելով, որ համապատասխան մարմինները մերժում են նրան հիվանդանոց տեղափոխելու՝ փաստաբանների պահանջը: