|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պուտինը խնդրել է, որ չլքեմ նախագահի պաշտոնը: Այդ մասին ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը. հայտնում է knews.kg-ն:
«Ե'վ Պուտինը, և' Նազարբաևը խնդրել են չլքել պաշտոնը: Սակայն ես բացատրեցի, որ մեր ժողովուրդն այլ է: Ես կարծում եմ, որ Ղրղզստանը պետք է եվրոպական երկրի նման լինի: Քաղաքացիները չգիտեն` ով է նախագահը: Նրանք ուղղակի աշխատում են»,- ասել է նա:
Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է ընտրվել 2011 թվականին, նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է 2017 թվականի վերջին: