|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադարձավ նոր կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: Նրա խոսքով` բարեփոխումները մեկնարկել էին սահմանադրական փոփոխություններով ու ամրապնդվել ՀՀ նախագահի ելույթի հիմնադրույթներով: Առաջնահերթությունը տրված է տնտեսական օբյեկտիվ օրենքներին, և առաջիկայում կարելի է ակնկալել լուրջ տեղաշարժ` տնտեսական աշխուժության առումով:
Գագիկ Մելիքյանը կողմ է կրճատումներին, որովհետև տնտեսության համար կարևոր ազդեցություն չէին ունենում այն աշխատատեղերը, որոնք հավելյալ արժեք չէին ստեղծում:
«Հետագա քայլերում մենք կտեսնենք նաև գազի ու էլեկտրաէներգիայի սակագների նվազեցում, ինչն իր ազդեցությունը կունենա ինչպես տնտեսության աճի բնագավառում, այնպես էլ իշխանությունների նկատմամբ հանրության վստահության բարձրացման առումով»,- ասաց պատգամավորը:
Սոցիալական բնագավառում Գագիկ Մելիքյանը մատնանշեց ՀՀ նախագահի երեկվա խորհրդակցությունը պաշտպանության նախարարի հետ: Լուրջ միջոցներ կուղղվեն մարտական գործողություններում զոհված զինվորների, սպաների ընտանիքների սոցիալական վիճակի և հաշմանդամություն ունեցող զինվորների սոցիալական վիճակի բարելավմանը:
Պատգամավորը խոսեց նաև Թալիշի դպրոցի ու մանկապարտեզի վերանորոգման ու Թալիշի վերաբնակցեման նպատակով բացված հիմնադրամի մասին: «Բավական լուրջ գումարներ արդեն հավաքագրվել են այդ ֆոնդում: Աջակցենք այդ գումարների հավաքագրմանը` Թալիշի դպրոցի ու մանկապարտեզի դպրոցի վերականգնման համար»,- կոչ արեց Գագիկ Մելիքյանը: