|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վանաձորում ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը զրուցել է լրագրողների հետ: Նրան հարցրել են Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» չխաղալու մասին: Այս մասին գրում է Armsport.am-ը Հայրապետյանը չի հասկանում, թե ինչ է կատարվում Մոուրինյուի գլխում:
Ռուբեն Հայրապետյանը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ, ով ասել է, որ չի հասկանում, թե ինչու չի խաղում: Հայրապետյանին հարցրել են նաև Ռոբերտ Արզումանյանի և Յուրա Մովսիսյանի՝ հավաքական չհրավիրվելու մասին: Ֆեդերացիայի նախագահը պատասխանել է, որ անկախ գլխավոր մարզչի որոշումից՝ ինքը թույլ չի տալու այդ խաղացողներին հրավիրվել ազգային թիմ:
«Արթուր Պետրոսյանին ազատություն է տրված ֆուտբոլիստների ընտրության հարցում: Չեն հրավիրվի այն խաղացողները, որոնք, գտնում եմ, խախտել են հավաքականի կարգապահությունը և վնաս են բերել ազգային թիմին. օրինակ Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը. իմ իրավունքն է, ես թույլ չեմ տա հրավիրել նրանց»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում