|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Ադանա նահանգում պայթուցիկներով հարձակում է տեղի ունեցել Սեյհան շրջանի ոստիկանատան վրա:
Ըստ Demokrathaber-ի՝ Դաղլըօղլու թաղամասում գտնվող «Մեհմեդ Ալի Արսլան» ոստիկանատան ուղղությամբ անհայտ անձինք պայթուցիկներ և ձայնային ռումբեր են նետել:
Միջադեպից հետո ոստիկանական ուժերի կողմից վերահսկողություն է սահմանվել: Որոնողական գործողությունների արդյունքում ձերբակալվածների թվի մասին չի նշվում: