|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բեռլինում մեկնարկել է «Նորմանդական քառյակի» առաջնորդների գագաթաժողովը:
Անգելա Մերկելի հրավերով հավաքվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Առաջինը կանցլերի գրասենյակ է ժամանել Պյոտր Պորոշենկոն, քիչ անց Ֆրանսուա Օլանդը, եւ վերջում` Վլադիմիր Պուտինը:
«Նորմանդական քառյակի» հանդիպման գլխավոր թեման Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման հիմնական հարցն է, այդ թվում` Դոնբասում ընտրությունների անցկացման և ուժերի տեղակայման խնդիրները:
Նշվում է, որ բացի այդ Պուտինը, Մերկելը և Օլանդը կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը: