|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախ շնորհավորեց կառավարության նորանշանակ անդամներին՝ ՊԵԿ-ի նախագահին ու Ջրային կոմիտեի նախագահին:
«Շնորհավորում եմ Հարությունյան Վարդանին ՊԵԿ նախագահ նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել, որ նա համաձայնել է համատեղ աշխատանքին, մանավանդ, որ մամուլը շատ է գրում, որ երկար ժամանակ դիմադրել եք: Շնորհավորում եմ Հարությունյան Արսենին Ջրային ռեսուրսների կոմիտեի նախագահ նշանակվելու կապակցությամբ, ցանկանում եմ էֆեկտիվ աշխատանք»,- ասաց վարչապետը: