|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին:
Ըստ այդմ` էկոնոմիկայի նախարարությունը հանվում է կառուցվածքից և փոփոխվում է անունը, ստեղծվում է ներդրումների և ձեռնարկատիրությանն աջակցման նախարարություն:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն:
Տրանսպորտի և կապի նախարարությունն այսուհետ կկոչվի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:
Քաղաքաշինության նախարարությունը ցանկից դուրս է գալիս, դառնում է Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե: