|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիսիանի բժշկական կենտրոնից հայտնում են, որ երեկ երեկոյան Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի ունեցած տրանսպորտային պատահարի տուժածներից բժշկական կենտրոն է դիմել երեք քաղաքացի` 47 ու 62 տարեկան քույրեր և 54 տարեկան վարորդը։
Կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, որոնց արդյունքում ավագ քրոջ մոտ ախտորոշվել է 9-րդ և 10-րդ կողերի կոտրվածքներ, իսկ մյուս կնոջ մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նա գանգատվել է միայն գլխացավից։ Վարորդի մոտ եղել են միայն քերծվածքներ։ Տուժածներին ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո բավարար վիճակում դուրս են գրել»: