|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ա
Հուլիսի 10-ին, ժամը 08.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW» մակնիշի 34 TQ 085 (վարորդ՝ 1987 թ. ծնված Կ. Ս.) և «Mercedes» մակնիշի 34 AM 407 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Թ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Կ. Ս.-ին, ով հոսպիտալացվել է «Հերացու անվան» ԲԿ. տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները ուղղել, հոսանքազրկել և փակել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Shamshyan.com-ի տվյալներով, BMW-ի վարորդը ոստիկանութայն ծառայող էր: