|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 28-ին, ժամը 02.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Արարատ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 83-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի 431 UU 22 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1948 թ. ծնված Ա. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից: Տուժածը հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: