|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով հերթական դատական արտագնա նիստը: Այսօրվա նիստում սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովը հրաժարվեց ցուցմունք տալ: Դատարանը բավարարեց մեղադրող դատախազի միջնորդությունն ու որոշեց հրապարակել Պերմյակովի` նախաքննության ընթացքում տված ցուցմունքը:
Նշենք, որ դատարանն արդեն հարցաքննել է գործով վկաներին, բացառությամբ ռուսական ռազմակայանի մի քանի նախկին աշխատակիցների, որոնք բացակայում են Հայաստանից, և նրանց հասցեները դատարանը չի կարողացել ճշտել: Դատարանը հետազոտել է գործի նյութերը, իրեղեն ապացույցները: