|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Մեր տեղեկություններով` այսօր Հայաստան են ժամանելու եվրոպական այն ընկերության ներկայացուցիչները, որից իշխանությունները պետք է գնեն ընտրությունների ժամանակ կիրառվելիք էլեկտրոնային քվեարկության համակարգը։
Մեզ չհաջողվեց պարզել այդ ընկերության անունը, բայց նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացին ծանոթ գործիչներից մեկը փոխանցեց, որ այն էլեկտրոնային քվեարկության համակարգ է մշակել նաև ԱՄՆ-ի ու եվրոպական մի քանի երկրների համար։ Խումբն այստեղ պետք է հանդիպի ԸՕ-ն գրող աշխատանքային խմբի և իշխանությունների հետ՝ քննարկելու մշակվող համակարգի մանրամասները։ Մեր տեղեկություններով` եթե նախկինում իշխանությունները քննարկում էին ընտրության բոլոր գրանցվելու և քվեարկելու փուլերում էլեկտրոնային համակարգ ներդնելու հարցը, հիմա կանգնել են այն միայն քվեարկության փուլում կիրառելու տարբերակի վրա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։