|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց ՏՄՊՊՀ պետ Արտակ Շաբոյանին, որ նա ներկայացնի հացի շուկայում կատարված ուսումնասիրությունները: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է հացի գնին. ալյուրի գները նվազել էին, իսկ հացի գները` ոչ:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հիշեցրեց, որ 2015թ. ընթացքում ալյուրի գինը նվազել էր, այն հիմնականում ներմուծվում էր Ռուսաստանից, բայց ալյուրի գնին համարժեք հացի գները չէին նվազել, նվազումը կազմել էր ընդամենը 9-10 տոկոս:
Ըստ նրա` հացի գնագոյացման մեջ ալյուրի գնի մասնաբաժինը կազմում է միայն 52 տոկոս, հացի գնագոյացման մեջ էական մասնաբաժին ունեն գազի և էլեկտրաէներգիայի բարձր սակագները, որոնք էլ թույլ չեն տալիս, որ հացի գինը նվազի ալյուրի գնին համապատասխան: