|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր միջհամայնքային ճանապարհների զարգացման նպատակով վարկ վերցնելու հարցը: Սա այս տարվա երկրորդ վարկային համաձայնագիրն է, որը քննարկվում է ԱԺ-ում:
Ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա կարծիք հայտնեց, որ վարկերն ինքնանպատակ չեն վերցվում, և հիշեցրեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկել բյուջեի նախագծին, որովհետև կառավարության վիճակը ծանր է օբյեկտիվ պատճառներով:
«Հենց հիմա ես առաջարկում եմ, չգիտեմ` Հովիկ Աբրահամյանը հիմա լսո՞ւմ է, թե՞ չէ, բայց ես առաջարկում եմ, որ կառավարությունը անցնի օպերատիվ կառավարման՝ վարկերի ու ծախսերի առումով»,- ասաց պատգամավորը:
Նա խորհուրդ է տալիս, որ վարկ ներկայացնելիս կառավարության անդամները նաև քաղաքական ելույթներ ունենան, որ ժողովուրդը հասկանա, որ վարկերը նպատակային են: «Այո, կառավարության PR-ը, տնտեսական բարեփոխումների առումով, բավարար չէ, որ վստահություն ներշնչեն ժողովրդին»,- ասաց Մելքումյանը: