|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավելի վաղ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ 13:30-ին հրավիրվելու է խորհրդակցություն` բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվելու են «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված խնդիրները։
Հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողներին հայտնեց, որ որոշվել է 16:30-ին` կառավարության հետ հարցուպատասխանից առաջ, հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ:
«Կան լուծումներ, որոնց պետք է կարգավորումներ տալ։ Մեր դիրքորոշումներն, ընդհանուր առմամբ, կհստակեցնենք, իսկ հետագան աշխատանքային կարգավորման խնդիր է։ Բայց այն, որ բոլոր քաղաքական ուժերը հայտնեցին իրենց մտահոգությունը, ակնհայտ է։ Իրոք, նաև քաղաքական մեծամասնությունն է գտնում, որ կա խնդիր և պետք է լուծել»,- ասաց պատգամավորը: