|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բեռլինի միջազգային կինոփառատոնում կներկայացվի սիրիահայ կինոբեմադրիչ Ավո Գաբրիելյանի «Տուներ առանց դռներու» վավերագրական ֆիլմը:
Ըստ «Գանձասար»-ի՝ ֆիլմը ներկայացնում է Հալեպի Նոր Գյուղ շրջանում բնակվող, սակայն 2015-ին Բեյրութ տեղափոխված հայ ընտանիքի կյանքը:
Ֆիլմի հեղինակն իր փոքրիկ տեսախցիկով նկարահանել է իր բնակավայրի կրած փոփոխությունները, ավերակները, բնակչության դիմագրաված դժվարությունները, սրտաճմլիկ պատկերները և յուրահատուկ ոճով զուգահեռներ տարել Հայոց ցեղասպանության ու Սիրիայի ժողովրդի կրած տառապանքների միջև: