|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Քննարկվեցին հանցագործության դեպքերի բացահայտման ուղղությամբ կատարվող աշխատանքներին առնչվող հարցեր, տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:
Աշոտ Կարապետյանն անձնակազմի ուշադրությունը հրավիրեց Երևան քաղաքում կատարված և չբացահայտված սպանության, ավազակային հարձակումների, ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքների դեպքերի բացահայտման, ինչպես և հետախուզվող անձանց հայտնաբերման հարցերին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների պետերը ներկայացրին իրենց վարչական տարածքների օպերատիվ իրավիճակը և բացահայտման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները:
Ամփոփելով օպերատիվ խորհրդակցությունը՝ Աշոտ Կարապետյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայությունների և ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքները գնահատեց բավարար և տվեց մի շարք հանձնարարականներ: