|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Միկա»-ին:
11-րդ րոպեին Իրակլի Կվեկվեսկիրն առաջ մղեց հյուրերին: 7 րոպե անց Ալիկ Առաքելյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ 49-րդ րոպեին Վարդգես Սաթումյանը ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը: Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ը միավորների քանակը հասցրեց 29-ի, և առաջատար «Ալաշկերտ»-ին շարունակում է զիջել 2 միավորով: