|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տասը հիվանդ դիմել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ մինչև առավոտյան ժամը 9:00-ը: Ամբողջ գիշերվա ընթացքում այն հիվանդները, ովքեր կարող էին իրենց բուժումը շարունակել տնային պայմաններում, արդեն դուրս են գրվել, ամբուլատոր կարգով 5 հիվանդ շարունակում է մնալ հիվանդանոցային պայմաններում. այսօր խորհրդարանում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ խոսելով Մոսկվա-Երևան երթուղու վթարված ավտոբուսի ուղևորների առողջական վիճակի մասին:
Նախարարը նշեց, որ 12 հիվանդ շարունակում է բուժումը Ռուսաստանում, երկուսի վիճակը մտահոգիչ է, քանի որ ծայրահեղ ծանր է: «Առավոտյան եմ խոսել. մեկ հիվանդ պետք է ուղղաթիռով տեղափոխվի Մոսկվա: Մեկ հիվանդի վիրահատությունը երեկ երեկոյան ավարտվեց: Փոխնախարար Միրիջանյանը մնացել է Տուլա քաղաքում, որ կոորդինացնի այդ աշխատանքները»,- ասաց Մուրադյանը: