|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռումինիայի Նախագահ Իոհաննիս Կլաուսին՝ Բուխարեստի ակումբումներից մեկում բռնկված հզոր հրդեհի կապակցությամբ, որին զոհ են դարձել տասնյակ և վիրավորվել հարյուրավոր մարդիկ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Կիսելով Ձեր և Ռումինիայի բարեկամ ժողովրդի վիշտը` խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: