|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն NTV-ի հետ զրույցում հայտնել է, որ քննարկում են այն հիմնական վարկածը, համաձայն որի` «Իսլամական պետությունն» է իրականացրել Անկարայում տեղի ունեցած հզոր պայթյունները:
Դավութօղլուի կարծիքով՝ հարձակումն ուղղված է եղել նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների տապալմանը։
Իրավապահ մարմինները հայտնաբերել են երկու մահապարտ ահաբեկիչների մնացորդները և աշխատանքներ են սկսել նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Անկարայում տեղի ունեցած երկու հզոր պայթյունների հետևանքով 97 մարդ էր զոհվել: