|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև սահմանային ներկայացուցիչների՝ սահմանային կոմիսարների գործունեության մասին» համաձայնագրի կնքմանը:
Նախագիծը ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը և ասաց, որ համաձայնագրի կնքումն անհրաժեշտ է սահմանային միջադեպերը կանխելու, ինչպես նաև նման միջադեպերի առաջացման դեպքում արդյունավետ քննություն անցկացնելու համար: