|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այս պահին ոստիկանությունում է այն անձը, ով, ըստ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի, Աբովյան փողոցում ծեծել է իրեն: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից՝ նշելով, որ շուտով փաստի առթիվ նախապատրաստված նյութերը կուղարկվեն քննչական կոմիտե:
Հիշեցնենք, որ այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ երեկ ցերեկը Աբովյան փողոցում իրեն ծեծի ենթարկողների մեջ ճանաչել է Տիգրան անունով մի երիտասարդի, ով նախկինում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ էր:
լուսանկարը՝ armtimes.com-ի