|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն այսօր քրեական գործ է հարուցել օգոստոսի 21-ից անհայտ կորած համարվող` Ոսկու շուկայիի աշխատակից Նելլի Հարությունյանի գործով: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից՝ նշելով, որ դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից ստացվել են այսօր: Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):
Հիշեցնենք, որ Հարությունյանի անհետանալու դեպքից անցել է արդեն 10 օր, և օրենքով նախատեսված կարգով պետք է քրեական գործ հարուցվեր:
Ոսկու շուկայի աշխատակիցների խոսքով՝ անհետացման օրը Նելլի Հարությունյանի մոտ 10 հազար դոլար գումար է եղել: Մինչ այժմ նրա մասին որևէ տեղեկություն չկա: