|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի կառավարությունը հաստատել է «Լրագրողների հավատարմագրման և առաջնագծում ծառայողական գործուղումների՝ ՊՆ-ի հետ համաձայնեցման կանոնները», համաձայն որոնց՝ լրատվամիջոցի ներկայացրած հավատարմագրման հայտը պետք է արժանանա ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) հավանությանը։ Այս մասին «Ռազմինֆո»-ի փոխանցմամ երեկ՝ օգոստոսի 19-ին հայտնել է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։
Հրապարակման մեջ նշվում է, որ սահմանվել է նաև հավատարմագրման ենթակա լրագրողների առավելագույն քանակը՝ լրատվամիջոցների յուրաքանչյուր տեսակի համար։
Այսպես, հեռուստաընկերություններն առաջնագիծ գործուղման համար կկարողանան հավատարմագրել առավելագույնը 2 նկարահանող խումբ, ռադիոընկերությունները՝ 2 լրագրող, լրատվական գործակալությունները՝ 2-ական լրագրող և լուսանկարիչ, պարբերականները՝ 2-ական լրագրող և լուսանկարիչ, իսկ էլեկտրոնային լրատվամիջոցներն ու լրատվական այլ միջոցները՝ միայն 1 լրագրող։ ԱԱՆ-ի հավանությունը ստացած լրագրողներին հավատարմագիրը տրվելու է 1 տարի ժամկետով։
Մանրամասները` սկզբնաղբյուրում